ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Հայկական ավանդական երգեր»

«Հայկական ավանդական երգեր»
13.09.2013 | 17:58

Կամերային երաժշտության Տան նոր համերգաշրջանը կբացի Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը:

Այս մասին տեղեկացնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:

«Հայկական ավանդական երգեր»խորագիրը կրող համերգին կհնչեն հատուկ «Տաղարան» համույթի համար գործիքավորված ու մշակված ստեղծագործություններ: Մշակումների հեղինակը համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանն է:

24 երգերի նորովի մեկնաբանմամբ հանդես կգան մեներգիչներ` Լուսինե Մարկոսյանը, Պերճ Քարազյանը, Հասմիկ Ասատրյանը և Հովսեփ Նշանյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ